▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած նորմալ երկրում «Բիդեք»-ը կհայտնվեր կառավարության սև ցուցակում․ Պեդրո Զարոկյան

Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2019-ին նախկին օլիգարխի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, դառնում է «Բիդեք» ՍՊԸ-ի 75%-ի սեփականատերը: «Բիդեք»-ը գրանցվել է 2009 թվականին և մինչև 2018 թվականը շահել է ընդամենը 172 հազար դոլարի պետական պայմանագրեր: 2019 թվականից ի վեր «Բիդեք»-ը ըստ armeps.am-ի շահել է 165 միլիոն դոլարի պետական պայմանագրեր:

Բոլոր պետական պայմանագրերի հետ մեկտեղ, «Բիդեք»-ը նաև մի քանի մասնավոր բարձրահարկ շենքեր է կառուցել։ Հարց է առաջանում՝ ունի՞ «Բիդեք»-ը բոլոր այն աշխատակիցները, որոնք կարող են միաժամանակ կատարել այդքան շատ պայմանագրեր, թե՞ «Բիդեք»-ը ունի բանաձև՝ պետական պայմանագրեր շահելու, մասնաբաժին վերցնելու և աշխատանքը ուրիշներին տալու համար։

Ցանկացած նորմալ երկրում «Բիդեք»-ի Մաշտոցի ստորգետնյա, Երևանի կոնսերվատորիայի և Ծիծեռնակաբերդի աղետալի շինարարական աշխատանքներից հետո «Բիդեք»-ը կհայտնվեր կառավարության սև ցուցակում, սակայն Հայաստանում նրանք ոչ միայն շահում են 165 միլիոն դոլարի պայմանագրեր, այլև ոչ մի խոսք չկա Մհեր Սեդրյականի դեմ հարուցված քրեական գործերի և պետական սեփականության վերադարձի մասին: Ըստ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանի՝ ինքը և Դավիթ Սեդրակյանը հին ընկերներ են, նաև տեղեկություններ են տարածվում, որ Տիգրան Ավինյանն ու Դավիթը հին ընկերներ են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more