Բուդապեշտում հայտնաբերվել է մոտ 6.300 անձնական քարտ՝ լրացված 1944 թվականին Հունգարիայի հրեաների կողմից:
lenta.ru-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերը հայտնաբերվել են Բուդապեշտի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտակայքում գտնվող բնակելի տանը՝ վերանորոգման ժամանակ։
«Այդ փաստաթղթերը պատմական արժեք են ներկայացնում: Դրանք կարևոր ժողովրդագրական տվյալներ են պարունակում, ինչպես նաև ֆորմուլյարների տերերի մասին տեղեկություն»,- հայտարարել է Բուդապեշտի քաղաքային արխիվի ղեկավար Իշտվան Կենյերեշը։
Նա նշել է, որ գրանցման թղթերը լավ վիճակում են։
Կենյերեշն, ընդ որում, ընդգծել է, որ փաստաթղթերը վերաբերում են քաղաքի որոշ թաղամասերի և կազմում են նման ֆորմուլյարների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդ մասը։ Քաղաքային արխիվի ղեկավարը հայտնել է, որ նա չգիտի, թե ինչպես կարող էին քարտերը հայտնվել չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատերի մեջ։