▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակիչները կենդանի վիճակում թաղել են հղի շանը

Դեպքը տեղի է ունեցել Վորոնեժում: Շան հաչոցը մի քանի օր շարունակ լսելի է եղել բնակիչների համար, սակայն նրանց համար անհասկանալի է եղել, թե կոնկրետ որտեղից է այդ ձայնը գալիս: Դիմելով կենդանիների հարցերով զբաղվող մասնագետներին` օրեր շարունակ ոչինչ չկերած և չխմած շունը վերջապես հայտնաբերվել է բակերից մեկի գետնի տակ: Այս պահին Բելկան (այսպես է շան անունը) գտնվում է կենդանիների համար նախատեսված բժշկական հաստատությունում: Տեղեկացնենք, որ տվյալ տարածքի բնակիչները պահանջում են պատժել մեղավորներին, ովքեր կենդանի վիճակում թաղել են հղի շանը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more