Հետաքրքիր է, Հ2-ը հետեւում է իր, այսպես կոչված, մշակութային թեմաներ լուսաբանող թղթակցի ֆեյսբուքյան գրառումներին: Օրինակ, այս մեկին, որում Փայտյան Նաիրան, փաստորեն, արդարացնում է մահապարտների խմբավորումների ձեւավորորման, նույնն է, թե` արյունարբու ահաբեկիչների բազմացման փաստը:
Այնպիսի հոգով է գրել, ասես, մի մահապարտ էլ ինքը լինի:
Ա'յ, տիկին, գլոբալիզացվող աշխարհում քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են եւ, եթե աշխարհաքաղաքական տեղաշարժերը կարող են սրընթաց, անսպասելի լինել, ապա դրանց հակազդելու ձեւն ու մեթոդը հաստատ ահաբեկչական ակտերը չպետք է լինեն:
Իսկ դուք հաստատում եւ անգամ տարփողում եք ահաբեկչական գործողությունների անհնաժեշտությունը` միաժամանակ նսեմացնում քրիստոնեական տասը պատվիրանները:
Ձեր ուզածն ի՞նչ է: Այն, որ ցանկացած աշխարհաքաղաքական զարգացումներին պետք է պատասխանել տեռորո՞վ:
Ձեր գրառման ենթատեքստում այդ կոչն է:
Այս մոտեցումն ու տեսակետը Հ2-ի եթերից չի հնչել, մինչդեռ նրա թղթակիցը դեմ գնալով իր հեռուստաընկերության քաղաքականությանը, դարձել է մի «ղաչաղ» ու ծափահարում է մահապարտ-ահաբեկիչներին եւ նրանց անմարդկային գործողություններին...
Սա ի՞նչ բացահայտ գովազդ է` նվիրված միջազգային տեռորիզմին:
ԱՄՆ
Նաիրա Փայտյանի գրառումը՝ ստորև.
Սա դեռ սկիզբն է, ընդամենը սկիզբը: Կարծում են՝ հեշտ կմարսվի՞ հարյուր-հազարավոր մարդկանց անհայրենիք թողնելը, փախստական, տնանկ դարձնելը, զոհելն ու բռնության ենթարկելը: Սրա հետևանքը մահապարտների խմբավորումներն են լինելու, որ ստվերի պես հետևելու են Եվրոպային ու Ամերիկային: Վրեժը բույն է դրել մահմեդական աշխարհում, ու դրանից խուսափել այլևս հնարավոր չէ: Արաբները հայեր չեն, որ լուռ ու մունջ թույլ տան, որ իրենց մորթեն ու հայրենիքից զրկեն: Նրանց կրոնը մեղմ, հանդուրժող քրիստոնեություն չի: Էդ կրոնը չի ներում ոչ մեկին: