▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը․ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Գրիգոր Լուսավորիչ փողոցի 6-րդ հասցեի ճանապարհային հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Է. Ղազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հ. Մկրտչյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Մ. Գրիգորյանը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more