Այսօր` հոկտեմբերի 29-ին, ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին և կրակ բացել յոթ մարդու վրա:
Տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, ում պատկանում էր ավտոսերվիսը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի մասում ստացված հրազենային վնասվածքից:
Ըստ ռուսական LifeNews-ի` կրակոցներին նախորդել է ճանապարհային խնդիրը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ:
Սպանվածի հայրը` Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնադատաստան տեսնել ավտոսերվիսի վրա հարձակվողների նկատմամբ, եթե առաջիկա օրերի ընթացքում նրանց չգտնեն: Ըստ նրա` որդու սպանության մեջ մեղավոր է քաղաքային սրճարաններից մեկի տնօրենը.
«Ես «վորոշիլովյան հրաձիգ» կդառնամ կամ ավելի վատ։ Թող 24 ժամում գտնեն մեղավորին, որպեսզի ես կարողանամ դեմ առ դեմ կանգնել և հարցնել, թե ինչի համար է նա սպանել իմ որդուն»: