▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարերար Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարում Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ին

Ուրախությամբ հայտնում ենք, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը:
Բարերարի առատաձեռն նվիրատվության շնորհիվ շուրջ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում:

"Երախտապարտ ենք մեր բարեկամ Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին",- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: 

Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more