▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքվի բենզինը ՀՀ-ում վաճառվում է արագ տեմպերով․ սա ամոթալի լուր է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով։
Սա իրականում ամոթալի լուր է, որովհետև պրեմիում տեսակի բենզինով մեքենա վարողներն ամենևին էլ անապահով խավի ներկայացուցիչները չեն, որոնց համար 90 դրամի տարբերությունը նշանակալի գումար է։
Հետևաբար, սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի, որն, անկասկած, Հայաստանը, «լավագույն» դեպքում, անողնաշար ազգագրական ռեզերվացիայի վերածել ցանկացող թշնամու հերթական հաղթանակի դառն արձանագրումն է»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more