▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքուն 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երբ ասում եմ, որ Ադրբեջանում ՀՀ-ի դեմ մշակվում է զավթողական քաղաքական ծրագիր, ասում եմ՝ դա բացառապես փաստերի հիման վրա։ Ասում եմ, որովհետև գիտեմ, որ սա կարելի է կանխել, թույլ չտալ, որ բանը հասնի պատերազմի կամ ագրեսիայի։ Ասում եմ, որովհետև խաղաղություն եմ ուզում Հայաստանի համար 5, 10, 20 կամ 50 տարի հետո, այլ ոչ թե ուզում եմ, որ Հայաստանը դառնա Ադրբեջանի կամակատար երկիր և դրանով դադարի գոյություն ունենալ։ Իրապես խաղաղություն ցանկացող և սրտացավ մարդիկ տեսնում են խնդիրը, տալիս են իրենց պատկերացմամբ լուծման հնարավորությունները, իսկ անձնական շահով առաջնորդվողները ուղղակի իշխանության պահպանման խնդիր են լուծում՝ դրա համար դիմելով կեղծիքի և ստի։
Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ այս տարի պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին էլ այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը»։

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more