Աշխարհում անցել են այսպիսի մոդելի, որ սահմանային առաջին կետերում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք վերահսկում են մինչև 25 կմ խորությամբ հակառակորդի շարժը և կարողանում են որոշ ժամանակ կանխարգելիչ տեղեկություն տալ, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան պաշտպանական դիրքեր, այսինքն դիրքային համակարգից աշխարհում անցում են կատարում խելացի սահմանի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Սրա հիմնական նպատակն է, որ զինվորները հիմնականում վերապատրաստվեն և դիրքեր բարձրանան, երբ պետք լինի, դիրքերում մշտական տեղակայվող զինվորների թիվը քչանա։ Այստեղ է գտնվում մի ընկերության ներկայացուցիչ, և նրանց հետ բանակցում ենք, որ մեր երկրին տրամադրվի խելացի սահմանի տեխնիկական միջոցների պայմանագիր»,-նշել է նա։
Ավելին՝ տեսանյութում։
***
Ջերմուկում հակառակորդը առաջ է եկել Երևանի տարածքի չափով Հայաստանի սուվերեն տարածքում, սա է ցուցանիշը վերջին 8 տարիների դիվանագիտական ձախողումների, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ջերմուկը խորհրդանիշն է խաղաղ Հայաստանի, երբեք սահմանային չի եղել, այսօր դարձել է սահման, սա ցույց է տալիս մեր մարտահրավերների լրջությունը։
Ջերմուկի տարածքները և մյուս տարածքները կվերադառնան Հայաստանին դիվանագիտության միջոցով, քանի որ դրանք Հայաստանի սուվերեն տարածքներ են, մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»։


