▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ տեսանյութ. Վահան Մարտիրոսյանի խայտառակ մամլո ասուլիսը Բաքվում

Ադրբեջանական մամուլում մինչ օրս լուսանկարներ էին տարածվել  Բաքու փախած ու թշնամի երկրից ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի խայտառակ մամլո ասուլիսից:

AZ TV-ն հրապարակել է նրա մամլո ասուլիսը՝ տեսագրությամբ: Նշենք, որ Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պարզվել է նաև, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more