Ականատեսը նկարահանել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը:
«Բատակլան» համերգասրահ այցելած պատանդ վերցված հանդիսատեսը կարծել է, թե ռոք համերգի ժամանակ հնչած կրակոցները ներկայացման մաս են կազմում։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ:
Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: