
Լավ հարաբերություններ, ֆիզիկական ակտիվություն, գիշերային ժամադրություններ, երեխաներից հեռու ժամանակի անցկացում․․․, սրանք այն հիմնական տեսություններն են, որոնք խոստանում են բարելավել զույգերի սեռական կյանքը և սեռական բավարարվածությունը։
Սակայն այժմ, նոր տեսությունն առաջարկում է մի նոր մոտեցում։ Կանադայի Ալբերտա համալսարանի կողմից կատարված հետազոտությունը նշոում է, որ զույգերն իրենց սեռական կյանքից առավել բավարարված են այն դեպքում, երբ տնային գործերը հավասարապես բաժանված են կնոջ և տղամարդու միջև։
Հետազոտությունն անցկացրել է Ալբերտա համալսարանի ընտանեկան էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մեթ Ջոնսոնը, որի համար պահանջվել է 5 տարի ժամանակ։ Հետազոտությանը մասնակցել են 1338 գերմանացի զույգեր։
Այս հետազոտությունը, սակայն, հակասում է 2012թ․-ին ԱՄՆ-ում կատարված «Հավասարություն, տնային աշխատանքներ և սեռական հարաբերության հաճախականություն» հետազոտությանը, որը պնդում էր, որ զույգերն առավել քիչ են սեռական հարաբերություն ունենում, երբ տղամարդդիկ կատարում են ավանդաբար կանացի գործեր համարվող աշխատանք։
Պրոֆեսոր Ջոնսոնն այս հակասությունը բացատրում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մշակութային տարբերություններով։
Աղբյուրը՝ Life.panorama.am