▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ. ոստիկանները ստիպված են իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյանի հարակից բակերում

Բաց նամակ ՀՀ ոստիկանությանը.

Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում։

Խնդրում եմ, ստուգել այդ տեղեկութունը եւ եթե այն համապատասխանում է իրականությանը, համապատասխան միջոցներ ձեռնարկել ոստիկանության աշխատակիցների աշխատանքային օրենսգրքով պաշտպանված շահերի եւ իրավունքների լիարժեք իրացման համար։

Անդրիաս Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more