▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ո՞րտեղից էս գումարները, կարո՞ղ է` մեկ էլ, հո’պ, օդից թափվեցին...Փաշինյան

Բա ո՞րտեղից էս գումարները, կարո՞ղ է` մեկ էլ, հո’պ, օդից թափվեցին...Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համայնքային բյուջեները 2018թ․-ից վեր կրկնապատկվել են, ինչպես կրկնապատկվել է բյուջեն։ «Մենք անընդհատ խոսում ենք պետբյուջեի եկամուտների աճի մասին, բայց պետբյուջեից բացի, կան նաև համայնքային բյուջեներ։ Աճը 106% է, բացարձակ թվով՝ համայնքների բյուջեները 136 մլրդ դրամով աճել են։ 2019թ. համեմատ 2024-ին աճել է 355%-ով։ Միայն աճի թիվը 18 մլրդ 500 մլն դրամ է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե որտեղից են այդ գումարները. «Որ ասում են՝ թալանվածը վերադարձրին, չվերադարձրին։ Բա էս գումարները որտեղի՞ց են եղել։ Մեկ էլ՝ հոպ, օդից թափվե՞լ են համայնքների վրա։ Ոչ, սրանք էն գումարներն են եղել, որ այսպես, թե այնպես գոյություն են ունեցել, բայց այլ խողովակներով, այլ մեխանիզմներով են կիրառվել»։

***

«Դեպքեր կան, երբ մանկապարտեզները ծնողներից անկողնային սպիտակեղեն են ուզում»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մարզերում կատարված աշխատանքները։

«Մենք պետք է որոշենք մեր քաղաքականությունը, հասկանանք, թե գույքը մինչև որ կետն են նկատի ունենում, որովհետև տեղեր էլ կան, որ ծնողներին ասում են, որ իրենց երեխաների համար իրենք բերեն սպիտակեղեն։ Բայց ինձ թվում է, որ այստեղ էլ պետք է մեր քաղաքականությունը որոշենք ու ստանդարտ դնենք, ասենք՝ սա է»,- նշեց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը արձագանքեց վարչապետի խոսքին՝ ասելով, թե գույքի ցանկի առանձին հրաման կա ու սպիտակեղենը ներառված է այդ ցանկում։

***

Կառավարության նիստին ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
«Վարորդներից ստացել ենք ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող բալային համակարգը։ Նախագծով առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորների համակարգի։

Փոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից:

Այդ օրվա դրությամբ այն քաղաքացիները, որ կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, իրենց մոտ այս թիվն ավտոմատ կդառնա 13 միավոր, իսկ եթե 9 միավորից, օրինակ՝ 2-ը սպառվել է, մայիսի 1-ից կդառնա 13 միավոր»,- նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more