▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրն ու շատ արտիստներ մտադիր են ԻՊ-ին ցույց տալ իրենց ուժը

Ֆրանսիացի արտիստները բոլոր քաղաքացիներին կոչ են արել աղմկել այն վայրերում, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել։

Շատ արտիստներ, որոնց թվում է նաև հայազգի շանսոնյե  Շառլ Ազնավուրը, կոչ են արել երաժիշտներին, դերասաններին, նկարիչներին և  Փարիզի բոլոր բնակիչներին այդ  ձևով ցույց տալ ահաբեկիչներին իրենց ուժը: Այս մասին հայտնում է France Info-ն։

Դեռևս անհայտ են առաջիկա ֆլեշ մոբի մանրամասները, սակայն հայտնի  է, որ ավելի քան 100 արտիստ է հավաքվելու «Բատակլան» թատրոնի շենքի և այն սրճարանի մոտ, որտեղ ահաբեկիչները կրակել էին մարդկանց վրա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսատեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more