Այսօր սև և սպիտակ ոչխարների ՊՆ-ն հաղորդել էր, որ ԵՐԵԿ Գյանջայում սպանվել է զինծառայող Անար Բայրամովը։ Սակայն հայաստանյան voskanapat.info կայքը այս զինվորի մահվան մասին հաղորդել էր դեռ մարտի 7-ին։ Կայքը տեղեկացնում էր, որ այս ասկյարին հայերը ոչնչացրել էին դեռ փետրվարի 28-ին, երբ ազերիները կրկին փորձել էին դիվերսիա կազմակերպել հայերի դեմ Մարտակերտում։ Ստացվեց այնպես, որ ասկյար Ա.Բայրամովը երկրորդ անգամ է ՄԱՀԱՆՈՒՄ՝ փետրվարի 28-ին և մարտի 10-ին։ Ազերիների ՊՆ-ն հասկացավ, որ ԲԱՎԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱԼ է արել և մի քանի ժամ առաջ ՓՈՐՁԵՑ «ուղղել» իր ԲԱՑԹՈՂՈՒՄԸ՝ տարածելով մի նոր հաղորդագրություն այն մասին, որ Ա.Բայրամովը սպանվել է ոչ թե մարտի 10-ին, ինչպես իրենք ԱՅՍՕՐ հաղորդել էին, այլ մարտի 7-ին։ Պարզվում է նաև, որ Զ.Հասանովի ենթականերն արդեն ձերբակալել են նաև ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ՝ ասկյար Թուրալ Բեյվերդիևին, որի նկատմաբ ԴԵՌ մարտի 9-ին ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ էր հարուցվել՝ մարդասպանության համար։ Հետաքրքիրն այն է, որ ազերիները այս մասին հաղորդեցին առաջին հաղորդագրությունը տարածելուց մոտ ԵՐԿՈՒ ժամ անց, երբ նույն voskanapat.info-ն ԲԱՑԱՀԱՅՏԵՑ Վ.Դյարգյախլիի ԴԻԼԵՏԱՆՏ լինելը։ Ազերիները «փորձեցին» հերքել հայկական կայքի տվյալները՝ ԵՐԵՔ օր հետ տանելով ասկյար Բայրամովի մահվան օրը։
Հ.Գ. Այս պատմության մեջ քավության նոխազի դերում հանդես է գալիս Թ.Բեյվերդիևը։ Չեմ զարմանա, եթե մի ԵՐԿՈՒ օր հետո ԲԱՆՏԱԽՑՈՒՄ Բերվերդիևը ԻՆՖԱՐԿՏ ստանա ու մահանա։ Կամ չդիմանալով խղճի տանջանքին ԻՆՔՆԱՍՊԱՆ լինի։ Իսկ իրականում ասկյար Թ.Բերվերդիևը ՎԱՂՈՒՑ դիակ է և սպասում էր հարմար պահի, որ նրան դուրս բերեին Ի.Ալիևի վաղուց ծանրաբեռնված «սառնարանից»։ Ազեր-կոյունլույական ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ այս ԽԱՅՏԱՌԱԿ ձախողումը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչու Ի.Ալիևը, չվստահելով դյարգյախլիա-հաջիևանմաններին, օրենքով ԱՐԳԵԼԵՑ ԶԼՄ-րին տեղեկություններ հաղորդել «ռազմաճակատից»։ Բայց նույնիսկ ԴԱ չի օգնում Ի.Ալիևին ԱՊՈՒՇ իրավիճակներում չհայտնվելուց։