▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազդվել ա, որ ասել ա` կամաց քշի.Սիլիկյան թաղամասի ընտանեկան վենդետայի հետքերով. news.am

գրում է, որ Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված «Քարերի աշխարհ» ընկերության սեփականատեր Մարտիրոսյանների ընտանիքը կպատժվի։ Կայքի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մարտիրոսյանների կողմից հարձակման ենթարկված 15-ամյա Էրիկ Մելքոնյանի մայրը՝ Մարինա Ավետիսյանը։
«Գործն արդեն ընթացքի մեջ է։ Ինչքան էլ ազդեցիկ մարդիկ են, չեն կարող օրենքի վրա ազդեցություն ունենալ։ Վստահ եմ, որ օրենքն ինչ պետք ա, կանի, որովհետեւ ամբողջ գյուղն ա ոտքի կանգնել»,– ասաց Մարինա Ավետիսյանը։
Էրիկ Մելքոնյանի հարեւանները պատմեցին, որ հարձակման պատճառն այն է եղել, որ Մելքոնյանների ավագ որդին՝ 30-ամյա Ռազմիկ Մելքոնյանը, Մարտիրոսյանների թոռանը զգուշացրել է իրենց փողոցով դանդաղ վարել մեքենան, քանի որ շատ մանկահասակ երեխաներ կան։
«Իրանք մեծահարուստներ են, շատ փող ունեն, ազդվում են, որ էդ տղու ախպերը ասում ա` կամաց քշի ավտոդ, լիքը երեխա կա փողոցում։ Դրանց թոռը գնում, ընկերներին հավաքում, գալիս ա, մեծ տղեն տունը չի լինում, փոքր տղեն ա տանը լինում, ուզում են ծեծել, էս նստում ա մեքենան, փախնում, հետեւից լարում, 4-րդ փողոցի ներքեւը ջարդում են ավտոն, էս իջնում փախնում ա ավտոյից, հետ են գալիս արդեն պապին, հերը, հորոխպերը»,– պատմեց տուժողների հարեւաններից մեկը։
Մարինա Ավետիսյանի խոսքով՝ հարձակման ենթարկված 15–ամյա որդին, որը վնասվածքներ է ստացել, այժմ հոգեբանական ծանր վիճակում է։
«Էսքան միջադեպերից հետո փոքր տղես շատ ա նեղվում։ Երեխեն ուժեղ հոգեբանական սթրեսի մեջ ա։ Դիմապակին, որ կոտրել են, ոտքերն էր ճղվել թեթեւ..»:

news.am-ը գրում է, որ Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված «Քարերի աշխարհ» ընկերության սեփականատեր Մարտիրոսյանների ընտանիքը կպատժվի։ Կայքի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մարտիրոսյանների կողմից հարձակման ենթարկված 15-ամյա Էրիկ Մելքոնյանի մայրը՝ Մարինա Ավետիսյանը։

«Գործն արդեն ընթացքի մեջ է։ Ինչքան էլ ազդեցիկ մարդիկ են, չեն կարող օրենքի վրա ազդեցություն ունենալ։ Վստահ եմ, որ օրենքն ինչ պետք ա, կանի, որովհետեւ ամբողջ գյուղն ա ոտքի կանգնել»,– ասաց Մարինա Ավետիսյանը։

Էրիկ Մելքոնյանի հարեւանները պատմեցին, որ հարձակման պատճառն այն է եղել, որ Մելքոնյանների ավագ որդին՝ 30-ամյա Ռազմիկ Մելքոնյանը, Մարտիրոսյանների թոռանը զգուշացրել է իրենց փողոցով դանդաղ վարել մեքենան, քանի որ շատ մանկահասակ երեխաներ կան։
«Իրանք մեծահարուստներ են, շատ փող ունեն, ազդվում են, որ էդ տղու ախպերը ասում ա` կամաց քշի ավտոդ, լիքը երեխա կա փողոցում։ Դրանց թոռը գնում, ընկերներին հավաքում, գալիս ա, մեծ տղեն տունը չի լինում, փոքր տղեն ա տանը լինում, ուզում են ծեծել, էս նստում ա մեքենան, փախնում, հետեւից լարում, 4-րդ փողոցի ներքեւը ջարդում են ավտոն, էս իջնում փախնում ա ավտոյից, հետ են գալիս արդեն պապին, հերը, հորոխպերը»,– պատմեց տուժողների հարեւաններից մեկը։

Մարինա Ավետիսյանի խոսքով՝ հարձակման ենթարկված 15–ամյա որդին, որը վնասվածքներ է ստացել, այժմ հոգեբանական ծանր վիճակում է։
«Էսքան միջադեպերից հետո փոքր տղես շատ ա նեղվում։ Երեխեն ուժեղ հոգեբանական սթրեսի մեջ ա։ Դիմապակին, որ կոտրել են, ոտքերն էր ճղվել թեթեւ..»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լուսանկարը՝ news.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more