▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատագրված ու շենացող հողում գուսան Հայկազունի անվամբ դասարան է բացվել

 

Նախօրեին՝ Քաշաթաղի Երցվանքի համայնքի միջնակարգ դպրոցում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ կրթօջախի 11-12-րդ միացյալ դասարանները անվանի հայ գուսան, երգահան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունի՝ Գագիկ Նազարյանի անվամբ կոչելու առթիվ:Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ դասարանի անվանակոչումն իրականացվել է դպրոցի մանկխորհի առաջարկով և շրջվարչակազմի որոշմամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև գուսանը՝ զավակների և  իր ստեղծած «Հայկազունք» երաժշտական համույթի երգիչների հետ: Երիցվանքի դպրոցի աշակերտները հանդես եկել Գուսան  Հայկազունի  հեղինակած հայրենասիրական երգերի կատարմամբ, ինչպես նաև ներկայացրել են դրվագներ՝ Արցախյան ազատամարտի մասնակից գուսանի կենսագրությունից: 
«Նախնիների արյան կանչով Գուսան Հայկազունը մասնակցել է  Արցախի  ազատագրական մարտերին և  հենց մարտական դիրքերում էլ ծնվեցին նրա ռազմահայրենասիրական երգերը, որոնք նվիրական են ու  սիրված՝ ժողովրդի կողմից»,- իր խոսքում նշել է դպրոցի տնօրեն Վարդիկ Սաֆյանը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը բարձր է գնահատել Հայկազունի երգարվեստը՝ համոզմունք հայտնելով, որ նրա  երգերը  հավերժ  կմնան  հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ: «Մեծ հպարտություն եմ զգում, որ իմ անունով դասարանի  անվանակոչման  պատվի  եմ արժանացել՝  ազատագրված ու շենացող այս հողում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին», -ասել է  Գուսան Հայկազունը՝ կատարելով իր նոր երգերից: Նա նշել է, որ 1980-ականներին սկզբնավորված համաժողովրդական  ընդվզումը փոխեց իր կյանքը, ինչի շնորհիվ դարձավ ազատագրական պայքարի երգիչ, գուսան-երգահան: «Լավ երգը նման է ծանր հրետանու»,- համոզմունք է հայտնել Հայկազունը:

Նախօրեին՝ Քաշաթաղի Երցվանքի համայնքի միջնակարգ դպրոցում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ կրթօջախի 11-12-րդ միացյալ դասարանները անվանի հայ գուսան, երգահան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունի՝ Գագիկ Նազարյանի անվամբ կոչելու առթիվ:

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ դասարանի անվանակոչումն իրականացվել է դպրոցի մանկխորհի առաջարկով և շրջվարչակազմի որոշմամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև գուսանը՝ զավակների և  իր ստեղծած «Հայկազունք» երաժշտական համույթի երգիչների հետ: Երիցվանքի դպրոցի աշակերտները հանդես եկել Գուսան  Հայկազունի  հեղինակած հայրենասիրական երգերի կատարմամբ, ինչպես նաև ներկայացրել են դրվագներ՝ Արցախյան ազատամարտի մասնակից գուսանի կենսագրությունից: 

«Նախնիների արյան կանչով Գուսան Հայկազունը մասնակցել է  Արցախի  ազատագրական մարտերին և  հենց մարտական դիրքերում էլ ծնվեցին նրա ռազմահայրենասիրական երգերը, որոնք նվիրական են ու  սիրված՝ ժողովրդի կողմից»,- իր խոսքում նշել է դպրոցի տնօրեն Վարդիկ Սաֆյանը:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը բարձր է գնահատել Հայկազունի երգարվեստը՝ համոզմունք հայտնելով, որ նրա  երգերը  հավերժ  կմնան  հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ:

«Մեծ հպարտություն եմ զգում, որ իմ անունով դասարանի  անվանակոչման  պատվի  եմ արժանացել՝  ազատագրված ու շենացող այս հողում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին», -ասել է  Գուսան Հայկազունը՝ կատարելով իր նոր երգերից: Նա նշել է, որ 1980-ականներին սկզբնավորված համաժողովրդական  ընդվզումը փոխեց իր կյանքը, ինչի շնորհիվ դարձավ ազատագրական պայքարի երգիչ, գուսան-երգահան: «Լավ երգը նման է ծանր հրետանու»,- համոզմունք է հայտնել Հայկազունը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more