
Երեկ առավոտյան Քեսաբից Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցի են հասել Ժոզեֆ Սաղտըճեանը (94 տարեկան) Հակոբ Ղազարեանը ( 85 տարեկան) և կինը՝ Արփինէ Չոլագեանը (73 տարեկան): Այս մասին «Եռագույն»-ին հայտնել են Լաթաքիայից: Ազատ արձակված երեք քեսաբցիները մնացել էին Գարատուրանի իրենց բնակարաններում, քանի որ տարիքի բերումով չէին կարողացալ գնալ Լաթաքիա:


