ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ ավելի պարզ լեզվով գրել։
Ուրբաթ օրը մեծ շոուով, ահաբեկչության կասկածանքով, նռնակի լուսանկար հրապարակելով ձերբակալում են յոթ անձի։
ՔՊ֊ն ՀՅԴ֊ին մեղադրում է ահաբեկչության նախապատրաստման մեջ ու զուգահեռ սկսում խոսել կուսակցությունը փակելու մասին։
Հաջորդող օրերի ընթացքում ձերբակալվածներից հինգին, հիմքերի իսպառ բացակայության պատճառով մեղադրանք չի առաջադրվում։ 72 ժամ ապօրինի անազատության մեջ մնալուց հետո նրանք՝ այսօր առավոտյան ազատ են արձակվում։
18 տարեկան Անդրանիկին, ում մոտից հայտնաբերել են բացառապես օրինական ու սթրայքբոլ խաղի հետ կապված իրեր (այդ թվում սիսեռի խաղալիք նռնականման առարկան) առաջադրվում է ահաբեկչության կազմակերպման մեղադրանք, նա կալանավորվում է երկու ամսով։ Կրկնեմ՝ 18 տարեկան երիտասարդը, միայնակ, սթրայքբոլի խաղալիքներով ու ՀՅԴ տարբերանշանով շապիկի համար ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով կալանավորվում է երկու ամիս։
Ամենաուշը ձերբակալված մյուս անձը, ում տանը հայտնաբերվել էր մեկ նռնակ նույնպես կալանավորվում է երկու ամիս։ Բայց, ուշադրություն, նրան, դարձյալ որևէ հիմքի բացակայության պատճառով, չեն կարողանում առաջադրրել ահաբեկչության կազմակերպման մեղադրանք, նրան մեղսագրվում է միայն նռնակը տանը պահելու մեղադրանքը։
Այսպիսով ուրբաթ օրվա շուի արդյունքում ահաբեկչության մեղադրանքով այս պահին կալանավորված է միայն 18 տարեկան Անդրանիկը, ում տնից հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, որոնք օգտագործվել են սթրայքբոլ խաղի համար։
72 ժամով ձերբակալված անձանց մեջ էր նաև մեզ համար անծանոթ անուն ազգանունով անձ, ում քննչականը դարձյալ ներկայացրել է ՀՅԴ անդամ։ Մենք, փորձելով ենթադրել ով է նշված անձը, կարծել ենք, որ վերջինս հանդիսանում է սթրայքբոլի պարագաներ վաճառող խանութի տերը կամ աշխատակիցը։
Այսօր ազատ արձակվելուց հետո պարզվեց, որ անձը չգիտի ինչ է սթրայքբոլը, կապ չունի մեզնից որևէ մեկի հետ, արհեստավոր է, ու բացարձակ չի հասկանում ինչու է 72 ժամ անցկացրել անազատության մեջ։
Այսպիսի աբսուրդ պատմություն, որը բեմադրվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը»։
|