Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար, միլիոնատեր Գերման Ստերլիգովը ВКонтакте սոցցանցի իր էջում հայտարարել է, որ ասուլիս է հրավիրում Շուշիում:
«Այսօր եմ իջել լեռներից, մտա ինտերնետ ու ապշեցի»,-գրել է Ստերլիգովը՝ հայտարարելով, որ մամլո ասուլիս է հրավիրում առաջիկա երկուշաբթի օրը: «Անցկացման վայրը՝ ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղ, հին հայկական Շուշի քաղաք: Կեսօրին: Հասցեն՝ Ղազանչեցոց փողոց 58»,-տեղեկացրել է Ստերլիգովը:
Վերջինս կոչ է արել լրագրողներին գալ Շուշի ու իմանալ ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ Էքսցենտրիկ ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ միասին փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել իր ուեցվածքը և Ռուսաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղ:
Սրան ի պատասխան՝ Ադրբեջանը Ստերլիգովին ներառել է «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։