▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կինը վիժել էր, բայց 10 օր անց անհավատալի մի բան տեղի ունեցավ

Միշել և Ռոսս Հյուները, ովքեր ապրում են իռլանդական Դրիխադ-Նուա քաղաքում, իրենց աշխարհի ամենաերջանիկն են զգում: Նրանք մի քանի տարի է ինչ ամուսնացած են, շատ երջանիկ են և դաստիարակում են իրենց երկու երեխաներին: Վերջերս նրանք մի հաճելի լուր իմացան՝ Միշելը նորից հղի է, և երջանիկ ընտանիքը սկսեց պատրաստվել երրորդ երեխայի ծնունդին:

1

Բայց մի ակնթարթում կատարյալությունը փլուզվեց: Աշխատանքի գնալու ճանապարհին Միշելը սուր ցավ զգաց որովայնում: Սկզբում նա վանում էր իրենից վատ մտքերը, բայց հագուստի վրա արյան հետք նկատելով՝ նա շտապեց բժշկի մոտ:

2

Բժշկական հետազոտությունները հաստատեցին վատթարագույնը: Միշելը կորցրել էր երեխային…

3

Կնոջը տվեցին հղիությունն ընդհատող դեղորայք: Բայց, լրացուցիչ հետազոտությունները ցույց տվեցին, որ արգանդում դեռ մնացել են արյան գնդիկներ, որոնց հեռացման համար անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն: Բժիշկներն ապշեցին, երբ վիրահատությունից առաջ, վերջնական հետազոտության ժամանակ, լսեցին երեխայի սրտխփոցը: Միշելը դեռ հղի էր:

4

Պարզվեց, որ Միշելն ի սկզբանե կրել է երկվորյակների, և նրանցից միայն մեկն է մահացել: Մահացած երեխայից մնացած արյան գնդիկները «թաքցրել էին» երկրորդ բալիկին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Բայց, թե ինչպես է հաջողվել երկրորդ փոքրիկին ողջ մնալ հղիությունն ընդհատող դեղահաբերն ընդունելուց հետո, հանելուկ է մնում:

5

Արդյունքում Միշելն ունեցավ առողջ և ամուր աղջիկ, ում Մեգան անվանեցին:

Իրենց հետ կատարվածը նրանք որպես հրաշք ընդունեցին:

 

Աղբյուրը՝ Blog.1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more