45-ամյա Գվինետ Լին ունեցել է երեք շա երկար սիրավեպ ամուսնացաց տղամարդկանց հետ, բայց նա ասում է, որ դրանով նա լավություն է արել նրանց կանանց ու փրկել ամուսնությունը։ Նա պնդում է, որ այդ տղամարդիկ վաղուց հեռացած կլինեին ընտանիքից, եթե գաղտնի դավաճանելու հնարավորություն չունենային։
Ինքը Գվինետը աշխատում է որպես ֆիանսական խորհդատու Լոնդոնում։ Նա ասում է, որ ամենաքիչը կանցից մեկը գիտեր ամուսնու սիրավեպի մասին, բայց լռում էր, որովհետև նրան արդեն հետաքրքիր չէր սեքսը ու նա հասկանում էր, որ ամուսինը պետք է բավարարվածություն փնտրի դրսում։
«Ես բացարձակ մեղքի զգացողություն չունեմ։ Բոլորը միայն շահել են դրանից․ անգամ կանայք, որոնք ունեն ավելի երջանիկ ամուսիններ՝ իմ շնորհիվ», — ասում է Գվինետը։
Բոլոր տղամարդկանց հետ բրիտանուհին ծանոթացել է հատուկ կայքում։ Այնտեղ նա գրանցվել է դեռ 10 տարի առաջ, այն բանից հետո, երբ նրա ամուսինը մահացել է քաղցկեղից և նա ցանկանում էր գտնել հարուստ տղամարդ՝ զվարճանքի համար։
Սիրավեպ 1. «Այն սկսվեց մոտ 8 տարի առաջ և տևեց 3 տարի։ Նա 50 տարեկանն անց էր, դանիացի գերծարար էր և նրա կնոջ մոտ ցիկլի դադար էր, այդ պատճառով ընդհանրապես չէր հետաքրքրում սեքսը։ Նրանք երեխաներ ունեին, և նա էլ չէր ցանկանում թողնել կնոջը։ Նա շատ խելացի էր ու սեքսուալ։ Նա ողջ աշխահով շրջագայում էր աշխատանքի բերումով, և ես նրա Լոնդոնյան սերն էի։ Մինչ առաջին սեքսը մենք մեկ ամիս էր հանդիպում էինք, և երբ պատահեց առաջին սեքսը մենք լիովին համատեղելի էինք։
Նա սիրում էր փորձարկումներ կատարել։ Շուտով ես սկսեցի շրջագայել նրա հետ աշխարհով։ Միակ տաբուն Դանիան էր՝ նրա հարազատ երկիրը։ Ինձ արգելված էր մոտ լինել նրա ընտանիքին»։
Հետո Գվինետը սիրահարվեց այլ տղամարդու ու դադարեցրեց հարաբերությունները։ Բայց շուտով նա հասկացավ, որ դա իր համար չէ ու վերադարձավ ծանոթությունների կայք։
Սիրավեպ 2. «Ես շատ արագ ծանոթացա հիասքանչ մի տղամարդու հետ, ով անվտանգության պետ էր։ Ըստ էության նա արդեն բաժանված էր կնոջից, բայց նրանք դեռ միասին էին ապրում, որովհետև չէին կարողանում վաճառել իրենց տունը։ Իր երկարատև գործուղումներից հետո նա սիրում էր վերադառնալ ինձ մոտ, որտեղ տաք էր ու հարմարավետ։ Բայց նա շատ էր բացակայում, իսկ ես այդպես չեմ սիրում։ Ինձ պետք է մշտական սիրեկան»։
Ինձ թվում է, նրա կինը ենթադրում էր, որովհետև մի անգամ նա վերադարձել էր տուն, իսկ կինը նրան սպասու էր շամպայնի շշով ու սեքսուալ ներքնազգեստով։ Նա որոշել էր վերադարձնել իրենց հարաբերությունները։ Երբ նրանց մոտ ստացվեց դա անել, ես վերջ դրեցի մեր սիրավեպին»։
Սիրավեպ 3. «Հերթական դասական իրավիճակը, երբ սիրավեպը փրկում է ամուսնությունը ու պահպանում ընտանիքը։ Նա հաշվապահ էր, նա մեծ ընտանիք ուներ՝ 5 երեխա, իսկ նրա կինը պարզապես սպառվում էր նրանց հետ։ Երբ նա վերադառնում էր տուն, նա այլևս ոչինչ չէր ուզում։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ նա սարսափելի խանդոտ էր։ Ինձ հետ նա հանգստանում էր ու տանը էլ ոչնչի կարիք չէր ունենում»։
Այժմ Գվինետն ասում է, որ ցանկանում է գտնել իր տղամարդուն ու դարձյալ ամուսնանալ։
Աղբյուրը՝ MyPage.am