▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ազնիվ տղայի ճակատագրի հետ չփորձեք խաղալ. թե կարում եք, լիսկաների տղերքին կարգի բերեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Փաստորեն քաղաքական ելույթ ունենալը, Պուտինին ու Սերժին քննադատելը, Ալիևի, Պուտինի ու Սերժի նկարը ի նշան բողոքի այրելը քրեորեն պատժելի արարք է, տեղյակ չենք եղել: Բա շուտ ասեք, զանգվածային էդ գործով զբաղվենք:

Երևանի Ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը վերջին նկատողությունն է տվել Շահենին:

Խոսքս ուղղում եմ Ոստիկանությանը, եթե հանկարծ Շահենի մազը ծռվեց, եթե հանկարծ Շահենի խափանման միջոցը փոխեցիք, ունենալու եք իմ նման թշնամի:

Էս ազնիվ ու երկրի ճակատագրով տառապող տղու ճակատագրի հետ չփորձեք խաղալ: Թե կարում եք, լիսկաների տղեքին կարգի բերեք:

Հ.Գ. Շահենը փոխանցեց, որ ոստիկանություն է մտել ու ընդունարանում ռուսական դրոշ է եղել, որն էլ պատռել է.

Չեմ հասկանում, այլ երկրի դրոշը ինչի՞ պետք է մեր իրավապահ մարմիններում դրված լինի, պարոններ, կարգի բերեք ձեզ, միլիցիայի ժամանակն անցել է, դուք անկախ Հայաստանում եք ծառայում»:

Դավիթ Սանասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more