ԷկոԼուր-ը գրում է.Առաջին անգամ Հայաստանում արեւային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի համար կսահմանվի սակագին: Մինչ այժմ արեւային էլեկտրաէներգիան չի վաճառվել: Սույն թվականի հուլիսի 16-ին գործադիրը որոշում ընդունեց, որով առաջարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմինե ՍՊԸ-ին` ընկերության նախագծած` մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար:
Կառավարության որոշմամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը, եւ պետք է տրվի այս էլեկտրաէներգիայի գնման քսան տարվա երաշխիք:
Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30 N 598 Ն որոշմամբ հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 31,343 դրամ/կՎտժ է առանց ավելացված արժեքի հարկի: