▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ մարդու համար խաղաղությունը Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ». Ռոբերտ Քոչարյան

Լրագրողների հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «Պատերազմի դուռը բացողները» թեմայով եթերին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել։ Այդ մարդու համար խաղաղությունը Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ»։

***

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադառնալու հարցի լուծումը ժամանակ է պահանջում, առաջին քայլը պետք է լինի վերադարձի իրավունքի միջազգային ճանաչումը։

«Արցախ վերադառնալու համար նախ պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը, որպես պետություն, նույնիսկ չի ուզում ընդհանրապես խոսել այդ թեմայի շուրջ»,- ասել է Քոչարյանը։

Նա հավելել է՝ իրենց պատկերացմամբ՝ առաջնային քայլից՝ վերադարձի իրավունքի ճանաչումից հետո պետք է աշխատել արցախցիների անվտանգության ապահովման ուղղությամբ. խոսքն այս պարագայում անվտանգ վերադարձի մասին է։

«Դա շատ դժվար է լինելու և ժամանակ է պահանջելու»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհանդերձ, նրա խոսքով, նույնիսկ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրը կարող է լուծվել, եթե ճիշտ աշխատանք տարվի։

«Իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ անլուծելի թվացող հարցը հետևողական աշխատանքի ընթացքում լուծում ստացել է։ Եթե հարցի լուծմանը չես հավատում, այն լուծում չի ստանա։ Հարցի կարգավորման մոտեցումը, ալգորիթմը դա է։ Հիմա մենք խոսում ենք վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման մասին։ Դրանից է պետք սկսել»,- ասել է նա։

***

«Հայաստան» դաշինքի անդամներն Աշտարակում հանդիպում են քաղաքացիների հետ։ «Պետք է ձևավորվեն խոշոր միավորներ, ոչ թե մասնակցեն օրինակ ընդդիմադիր դաշտից 20 կուսակցություններ, այլ՝ ձևավորվեն խոշոր միավորներ։ Գործընթացը, ըստ էության, գնում է ու սա բավական դրական եմ համարում։ Սա հնարավորություն է տալիս չփոշիացնել ձայները ու երկրորդ՝ մտնել լուրջ պայքարի մեջ մի միավորի դեմ, որը զավթել է իշխանությունը ու մեզ տանում է՝ ոչ ոք չի հասկանում, թե ուր, իրենք էլ չեն հասկանում, թե ուր են տանում երկիրը»,- իր ելույթում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

***

 «Երեկվանից սպառնալիքներ են հնչում ժողովրդին, բա՝ եթե հանկարծ չգնաք, չքվեարկեք գործող իշխանություններին, ուրեմն պատերազմ կլինի։ Տասնութին ժողովուրդը քվեարկեց, պատերազմ եղավ, զոհեր եղան, քսանմեկին քվեարկեց՝ պատերազմ։ Ինչքան խաղաղություն են ասել, այդքան պատերազմ են բերել»,- իր ելույթում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more