▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց գործով բերման է ենթարկվել Թեղուտի գյուղապետի որդին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):

Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:

Հիշեցնենք՝ 2013-ի դեկտեմբերինն Աբգարյանի եղբորորդի Նավասարդ Աբգարյանի եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդիների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեց Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեել, որի հետեւանքով Նավասարդը եւ գյուղապետի որդիներից մեկը՝ Արտավազդը, զոհվել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more