Թաիլանդում հուղարկավորությունն ավարտվել է ամուսնությամբ: Հանգուցյալ երիտասարդի ընկերուհին որոշել է, որ անկախ իր սիրելիի մահացած լինելուց, միևնույն է, ամուսնանալ նրա հետ:
«Ես երազում էի մեր հարսանիքի մասին: Ես տեսնում էի մեզ` ձեռք ձեռքի բռնած: Հանգչիր խաղաղությամբ: Ես քեզ շատ եմ սիրում: Իմացիր, որ մեր երազանքն իրականացել է»,-ասել է աղջիկը հուղարկավորություն-հարսանիքի ժամանակ:
Աղջկա խոսքով` այս արարողությունն անկասկած դուր կգար իր սիրելիին:
Հավելենք, որ երիտասարդը մահացել է սրտի կաթվածից, սակայն մինչ այդ առողջական խնդիրներ չի ունեցել:
Նշվում է նաև, որ այս յուրօրինակ ամուսնությունը Թաիլանդում պաշտոնապես չի գրանցվել:
