▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկը խոստովանել է, որ իրեն 43 200 անգամ բռնաբարել են

Ամերիկյան մամուլը ներկայացրել է  երիտասարդ մեքսիկուհու պատմությունը, ում պնդմամբ` ինքը թրաֆիքինգի զոհ է դարձել: Ըստ նրա` իրեն 43 200 անգամ բռնաբարել են:

23-ամյա Կառլա Յասինտոն պատմել է, որ  հայտնվել էր թրաֆիքինգով  զբաղվող մարդկանց ձեռքերում, երբ ընդամենը 13 տարեկան էր: Կառլայի խոսքով` այդ շրջանում սիրահարվել և փախել էր հայրական տնից, սակայն նրա ընտրյալն իրեն հարկադրաբար  ստիպել էր մարմնավաճառությամբ զբաղվել:

15 տարեկանում Յասինտոն  երեխա էր ունեցել իր կավատից, ով իր հերթին  օգտագործում էր  երեխային մոր դեմ` որպես գործիք: CNN-ի հետ զրույցում Յասինտոն նաև պատմել է, որ ամեն օր առավոտ` 10-ից մինչև ուշ գիշեր, ստիպված էր սպասարկել 30 տղամարդու:

Յասինտոյին հաջողվել է ազատվել այս ամենից ոստիկանների միջամտությամբ` 2008 թվ-ին: Ներկայումս  նա զբաղվում  է մարդկանց վաճառքի և  ստրկացման խնդիրներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more