▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել․․․»․ Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը։ Այդ ֆեյք տեսանյութը արդեն հրապարակել են Տիգրան Ավինյանին գովերգող էջում։

ՔՊ-ի վարկանիշի փրկության վերջին հույսը՝ արհեստական բանականությամբ ստեղծված իմ կրկնօրինակն է։

Հա՛, էսքան վատ է վիճակը։

Ու ցավալին այն է, որ հատկապես տարեց մարդիկ իսկապես հավատում են այդ արհեստական բանականությամբ ստեղծված ֆեյք տեսանյութերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more