Գրիգոր Իսկանդարյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի փոքրամասնության իշխանության ցանած աղը, փաստորեն, խելք էլ ունի․ կարողանում է տարբերել, թե որտեղ փոս պիտի առաջացնի, որտեղ՝ ո՛չ։ Օրինակ, Նորք-Մարաշում գտնող Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող առանձնատուն տանող ճանապարհի ասֆալտի վրա փոս չկա, իսկ այ դրանից հետո փոսերի երկար շարք է սկսվում։
Ավինյանն ասում էր, թե ասֆալտի փոսերն առատ ցանված աղի հետևանք են։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ Ավինյանենց առանձնատան դիմաց ա՞ղ չեն ցանել, թե՞ ձյուն չի եկել։
Կամ եթե ինչ-որ մի հրաշքով աղը որոշել է այդ հատվածի ասֆալտը «չուտել», բա մյուս բնակիչների մասին էլ մտածեք, ճանապարհի շարունակությունն էլ փոսալցրեք։ Հա, բայց զգույշ կլինեք, որ այս դեպքում էլ անձրևի ջուրը չլվանա ու տանի էդ ասֆալտը»։
«Ավինյանենց առանձնատան փողոցի ասֆալտն աղը չի «ուտում»»․ Գրիգոր Իսկանդարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


