Նախորդ տարի Կիևի էլիտար շենքերից մեկում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդու անունով բնակարան է գնվել 1 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Ukrainianwall.com-ը՝ հղում անելով "Наші гроші" հաղորդմանը:
Նշվում է, որ Ալեքսանդրն այդ բնակարանը գնել է 2014 թվականի մայիսի 30-ին, այսինքն` այն բանից 3 ամիս անց, ինչ իր հայր Արսեն Ավակովը նշանակվեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար: 6 սենյականոց բնակարանը, որի տարածքը կազմում է 375 քառակուսի մետր, կարող է արժենալ ավելի քան 1 միլիոն դոլար, քանի որ այդ համալիրում մեկ քառակուսի մետրը վաճառում են սկսած 3000 դոլարից:
Հատկանշականն այն է, որ Սերգեյ Ավակովը, այս առիթով ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով որդու շքեղ բնակարանի մասին տեղեկատվությունը, գրել է, որ Ալեքսանդրը բավականին հասուն մարդ է, սեփական բիզնեսն ունի: Նրա բիզնեսը գտնվում է Իտալիայում, Լիտվայում և Ուկրաինայում, ինչն էլ թույլ է տալիս 6 սենյականոց բնակարան ունենալ Կիևի կենտրոնում: