▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատավարձ՝ գյուղացուն

ՑԱՅԳ-ը գրում է. Գյուղացին այս տարի հողը չմշակելու պատճառ չի ունենա: Շահեկան դիրքում են հայտնվել գյուղատնտեսական նշանակության վարելահողերը: Իրականացվելու է Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը: Նպատակը առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կտրվի գյուղատնտեսական նշանակության հող ունեցող աշխատաշուկայում անմրցունակ անձը, որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, ինչպես նաև 16-ից 63 տարեկան գործունակություն ունեցողները, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված անձինք: Նաև շահառու կարող է դառնալ այն ընտանիքը, որն ունի երկու և ավելի անչափահաս, կամ անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more