Յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները: Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ, ծաղկային տարածքները ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար: