Վերջին տաս օրերին Էջմիածնում խուճապային ասեկոսեներ են տարածվել, որ իբր դպրոցական երեխաների են առևանգել, երիկամները հանել և բաց թողել: Դպրոցահասակ երեխաների ծնողները վախով իրենց երեխաներին տանում են դպրոց և դպրոցից տուն, խմբակներ և պարապմունքներից տուն: Օրը մի դպրոցի անուն են տալիս, կամ մի Էջմիածնի շրջանի գյուղի դպրոցի անուն, իբր այդ դպրոցից են առևանգել: Ամեն անգամ լսելիս զանգել եմ տվյալ դպրոց և իրենք ինձանից են <<իմացել>> , որ իրենց մոտից երեխա են առևանգել: Չգիտեմ, ինչ որ մեկը դիտավորությամբ է նման ապատեղեկատվություն տարածում, թե մեկի հիվանդ երևակայության արդյունք է, բայց հանգստացեք. այդպիսի դեպք չի գրանցվել:Ստույգ գիտեյի, որ դա սուտ է, բայց արդեն չդիմացա. միայն այսօր տասնյակ մարդիկ են հարցրել ինձ արդյոք լսել եմ այդ մասին: Անգամ ոստիկանության աշխատակից ընկերոջս հարցրեցի, որը ասաց. -Քո կարծիքով, եթե դա ճիշտ լիներ, մենք չէինք հայտարարի, ծնողներին չէինք տեղեկացնի, լրացուցիչ միջոցառումներ չէինք ձեռնարկի դպրոցների անվտանգության համար: Հ. Գ. Սիրելի ծնողներ ջան, լավ է, որ ուշադիր եք երեխաների հանդեպ, բայց ամեն հիմար ասեկոսեներ մի ընդունեք հալած յուղի տեղ. ուշադիր, բայց եղեք:
Ասեկոսեներ են տարածվել, որ իբր դպրոցական երեխաների են առևանգել, երիկամները հանել և բաց թողել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more