▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասացին՝ պանսիոնատն ազատեք, տուրիստներ պետք է գան՝ հանգստանան․ տեղահանված Ջուլիետա Նալբանդյան

Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից տեղահանված Ջուլիետա Նալբանդյանի ընտանիքն առաջինն է բնակություն հաստատել Սյունիքի մարզի Նռնաձոր բնակավայրում։ Այնուհետև նրանց են միացել բռնի տեղահանված ևս 12 գետաշենցի ընտանիք։ Գյուղի մշտական բնակիչների թիվն աստիճանաբար համալրվել է Գորիսից, Կապանից և այլ տարածաշրջաններից եկած ընտանիքներով։ Նռնաձորում այսօր մշտական բնակություն հաստատած տնային տնտեսությունների թիվը 38 է։

Marz News-ի թղթակցի հետ զրույցում տիկին Ջուլիետան նշել է, որ սկզբում դժվարությամբ է հարմարվել նոր բնակավայրին, այսօր արդեն Նռնաձորն իր համար դարձել է ամենահարազատ անկյունը և երբևէ մտքով անգամ չի անցել գյուղից հեռանալու մասին։ Նրա խոսքով՝ գյուղի երիտասարդները ձգտում են Մեղրիում կամ մայրաքաղաքում բնակություն հաստատել, որովհետև գյուղում երիտասարդների համար բացակայում են աշխատատեղերն ու ժամանցի վայրերը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more