▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր». «Ազգային» պատմամշակութային ՀԿ

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․ «Անթույլատրելի և խիստ վտանգավոր երևույթ է, երբ իշխանության մոտ գտնվող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ավելին` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր:
Սա ոչ միայն կրթական դաշտի ապակայունացման փորձ է, այլև ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։
Ադրբեջանը տարիներ շարունակ պետական մակարդակով վարել է հայատյացության, պատմության կեղծման և հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականություն: Եվ հիմա, նույն այդ երկրի ներկայացուցիչների գրվածքները ներմուծվում են մեր կրթական համակարգ՝ մշակութային ներթափանցման ու գաղափարական դիվերսիայի նպատակով։
Սա բացահայտ ոտնձգություն է հայ ազգային ինքնության ու պատմամշակութային անվտանգության դեմ։
Հայկական դպրոցը պետք է մնա հայեցի դաստիարակության հիմնասյունը, այլ ոչ թե փորձադաշտ՝ ադրբեջանական քարոզչության համար։
Պետք է կանխել և խստագույնս դատապարտել նման կեղծ «մշակութային երկխոսության» ծրագրերը, որոնք սպառնում են մեր ապագա սերունդների ազգային ինքնագիտակցությանը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more