▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի նոր ֆինտը

 Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Արթուր Օրինացը նոր ֆինտ ա մտտածել, որպեսզի կարողանա այնպես անել, որ գալիք ընտրություններում էլ իր ղեկավարած քաղաքական ուժը չհայտնվի լուսանցքից դուրս: Այյս նկատառումներից ելնելով էլ Բաղդասարյանը ձեռնարկել է մասշտաբային ռեբրենդիիկ, որի նպատակն է ձերբազատվել ՕԵԿ-ի վարկաբեկված ու հիմնովին հեղինակազրկված բրենդից ու այն տրանսֆորմացնել «Ազգային վերածնունդ» ասվածին, որն ըստ էության նույն ՕԵԿ-ն՝ կկատալիզացված Արա Աբրահամյանի փողերով, բայց ուրիշ ոչինչ:

Բաղդասարյանը դրույք է անում նրա վրա, «Ազգային վերածնունդ» բրենդը այդքան սուր հակակրանք չի առաջացնի էլեկտրոատի մոտ, որքան դա կանի «ՕԵԿ» բրենդը, որը վերջին տարիներին վեր է ածվել վիրավորանքի պես մի բանի: Թուլացնելով ասսոցիատիվ կապերը բուն էության հետ, ինչպես նաև ստեղծելով կոնֆեդերատիվ սկզբունքով գործող կազմակերպությունների ու կուսակցությունների միության պատրանք, Բաղդասարյանը հույս ունի նոր ավյուն ներգրավել կուսակցության շարքերը, ինչպես նաև թուլացնել հանրության զգոնություն: Ու այս ամենն արվում է նրա համար, որ գալիք ընտրություններին կարողանան հաղթահարել մինիմալ շեմը, որովհետև ակնհայտ է, որ որպես ՕԵԿ՝ այն էլ առանց ՀՀԿ-ի աջակցության, դա նրանց միանշանակորեն չի հաջողվելու:

Գուրգեն Վարոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more