▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում ինքնասպան է եղել կադաստրի նախկին պետը. հայտնաբերվել է երկտող. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Երեկ` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկացրել է, որ կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 23 բնակարանի բնակիչ, 68-ամյա Վահան Հակոբյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների` Վ. Հակոբյանը 4-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:

Հայնտաբերվել է նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել. «Խնդրոևմ եմ իմ այս քայլով ոչ ոքի չմեղադրել: Տառապում եմ շաքարային դիաբետով, հնարավոր չէ դիմանալ սոսկալի և դաժան այդ ցավերին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more