▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաքին լուսավորության անխափան աշխատանքի համար ամենօրյա աշխատանքներ են տարվում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ‪Երքաղլույս  ընկերությունն ամենօրյա աշխատանքներ է տանում:

Ապրիլի 11-15 նորերով է փոխարինվել 760 վնասված լամպ, որից 604-ը փողոցներում ու բակերում, 156-ը` վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում: Բացի այդ նախորդ ամսվա ընթացքում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 3 բակային տարածք:

‪Երքաղլույսից տեղեկացնում են նաև, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more