▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտակ, ես քեզ սիրում եմ, չեմ ուզում քեզ կիսել ոչ մեկի հետ». Սիրո հողի վրա կինն ինքնասպան է եղել

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի 79 շենքի 46 բնակարանի բնակչուհին 2 օր է` չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Լոռու մարզի ոստիկանների և ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը` հյուրասենյակում` բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու` 58-ամյա Անահիտ Հարությունյանի դին:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության օպերատիվ խումբը ` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Քննչական խումբը հայտնաբերել է նաև երկտող, որում գրված է. «Արտակ, ես քեզ սիրում եմ, չեմ ուզում քեզ կիսել ոչ մեկի հետ»: Քննիչի որոշմամբ երկտողը առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական: Կան կասկածներ, որ կինը ինքնասպան է եղել ինչ-որ բան խմելով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more