▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Բուդաղյանին դատարանը մեղավոր ճանաչեց. armlur.am

 

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակվել է Արտակ Բուդաղյանի մասով դատական վճիռը: Ինչպես Armlur.am-ին հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը, դատարանը մեղավոր է ճանաչել Արտակ Բուդաղյանին և դատապարտվել 120 հազար դրամ տուգանքի: Փաստաբանի փոխանցմամբ, դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան: Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով,որ 2013 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել մարզպետին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը` ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: 

Armlur.am-ը գրում է. Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակվել է Արտակ Բուդաղյանի մասով դատական վճիռը: Ինչպես հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը, դատարանը մեղավոր է ճանաչել Արտակ Բուդաղյանին և դատապարտվել 120 հազար դրամ տուգանքի: Փաստաբանի փոխանցմամբ, դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան: Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով,որ 2013 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել մարզպետին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում:  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more