Օգտագործվող սննդի քանակ, որակ ու սնվելու ժամանակացույց: Ահա այս երեք կետերն են, որոնք նպաստելու են առողջ սնվելուն ու սննդակարգի կարգավորմանը: Դրանք պարզ միջոցներ են, որոնցով դուք նպաստում եք ձեր օրգանիզմի «Ճիշտ կառուցման»: Այս երեք հիմնասյուներից մեկը չպահպանելու դեպքում ձեր առողջ սնունդ կամ առողջ սննդակարգը դառնում են ոչ ամբողջական:
Aroxj.am-ը ներկայացնում է մի քանի մեթոդ, որոնք կօգնեն, որպեսզի այս երեք հիմնասյուները, որոնք ապահովում են ձեր առողջ սննդակարգը լինեն ամբողջական և առողջարար:Ուշադրություն դարձրեք սննդի քանակի վրա Շատ կալորիաներ են պարունակում սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը և վիտամինները: Այդպես դուք կկարգավորեք ձեր դիետան, նախընտրելով ավելի օգտակար մթերքներ:
Կարևորը ճիշտ վերաբերվել սննդին, առողջ սնվելուն և մտածել թե ինչ եք ուտում:Նախապատվությունը տվեք բնական մթերքներինԵթե որոշել եք ուտել խնձորի կեֆիր, ապա ավելի լավ է գնեք այդ երկու մթերքները առանձին: Դա վերաբերվում է նաև մյուս մթերքներին, որոնք կարելի է առանձին օգտագործել: Ձեզ հարկավոր է.
1.Գնել բնական մթերքներ
2.Պատրաստել պարզ սնունդՄի սնվեք երեկոյանԱվելի լավ է երեկոյան օգտագործել աղցան, ապուր կամ որևէ կաթնամթերք: Երեկոյան «լավ հաց ուտելուն» կարելի է վերջ դնել, եթե կանոնավոր նախաճաշեք և ընթրեք :Արդյունքը կլինի ակնհայտ
1.Առողջության բարելավում և նորմալ արտադրողականություն
2.Քաշի նվազեցում և կարգավորում
3. Մաշկի և մարսողական համակարգի բարելավում
4 .Տանը հաճախ պատրաստելու հնարավորություն
5. Իմունիտետի աճ և ցածր կալորիականությամբ սնունդՓորձեք այս ամենը, և հետո չեք ցանկանա վերադառնալ նախկին սննդակարգին, որը ձևավորում է ձեր ապրելակերպը: