1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթանում է Հայկ Կ.-ի գործի դատական քննությունը:
38-ամյա Հայկը մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Հայկի որդին է:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 12-ի սահմաններում Հայկը ննջասենյակում պառկած է եղել մահճակալին:
Նրա անչափահաս՝ 2004 թվականի մարտի 8-ին ծնված 11-ամյա որդին նստած է եղել հոր մահճակալին: Տղան հակաճառել է հորը, ինչի պատճառով հայրը աջ ոտքով մեկ անգամ հարվածել է որդու որովայնի ձախ հատվածին՝ առաջացնելով երեխայի լյարդի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքներ, ներքին արյունահոսություն: Երեխայի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում