Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաեւ ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ:

Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


