▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք լիզում եմ թուրքի կոշիկները»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխո՞ւմ եմ մեր ինքնությունը։ Եվ այլն, և այլն, և այլն։
Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը եւ մինչ հանդիպում»։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր արցախցի մի կնոջ մեկնաբանություն և իր պատասխանն այդ մեկնաբանությանը։
Արցախցի Անժելա Գրիգորյանը գրել է․ «Արցախցիներս էլ իրավունք ունենք Պրահայում ազերի մաս ճանաչացիդ մասին պատմես ճշմարտությունը։ Ինչո՞ւ այդպես արեցիր, երբ եռակողմ պայմանագրի տակ ստորագրություն ունեիր, որը դեռ ուժի մեջ է։ Խաղաղության պայմանագրի ստորագրելն էլ եք այդպես անտեսելու։ Ճիշտը քեզնից պետք է իմանանք, որ սխալների մեջ չմնանք»։
Փաշինյանը նրան պատասխանել է․ «Պատկերացրեք, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իմ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսության ժամանակ ամեն ինչ մանրամասն պատմում եմ։ Համեցեք, մասնակցեք, լսեք։ Լավագույն մաղթանքներս և մինչ հանդիպում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more