Մոտս տպավորություն է ստեղծվում, որ մեր դատական համակարգը ու առհասարակ՝ արդարադատության համակարգը ժամանակակից-ինտերնետային լեզվով ասած՝ իրենք-իրենց տռոլլինգի են ենթարկում: Էն Շանթ Հարությունյանի կողմնակից Հայկ Կյուրեղյանի համար մեղադրող կողմը 14 տարի է պահանջել ու սա արդարացի տարակուսանք է առաջացնում:Եկեք հասկանանք, թե ինչու:
Իմ համեստ կարծիքով, Կյուրեղյանը բնավ էլ հերոս չէ, կամ էլ որ ասում են «արժանապատիվ քաղաքացի» ու էլի եսիմ ինչ, ասեմ, որ նրա արարքի մեջ ոչ մի արժանապատվություն չկա: Փոխարենը կա եզություն ու ոչ ադեկվատ ու անպատասխանատու վարք: Բայց այսքանով հանդերձ, չեմ Կարծում, որ Կյուրեղյանի արածը այնքան ծանր ու այնքան վտանգավոր զանցանք է, որ նրան ավելի մեծ սռոկ է հասնում, քան շատ մարդասպանների համար:
Ո՞ր օրգանով էր մտածում դատախազը՝ նման պատիժ պահանջելով, ինձ համար խորապես անհասականալի է, բայց եկեք մի պահ ենթադրենք, որ հենց էսօրվանից դատախազությունը որոշել է կոշտ գործել օրինախախտների նկատմամբ: Այդ պարագայում, կարելի՞ է արդյոք ակնկալել, որ եթե տրավմատիկ զնեքով խուլիգանություն գործած Կյուրեղյանի համար 14 տարի պահանջելուց հետո, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու առևանգության համար Լիսկայի որդու համար պահանջելուն են տենց մի 20 տարվա ազատազրկում: Ի՞նչ եք կարծում:
Ակնկալել կարելի է, բայց ցավոք, բոլորս էլ գիտենք, որ ոչ միայն նման սռոկեր չեն պահանջվի (չէ՞ որ Տիգրան Խաչատրյանը մի հիանալի անձննավորություն է ու անգամ մեդալներ ունի Երկրապահի), այլև դեռ մե՜ծ հարց է, թե արդյո՞ք նա այնուամենայնիվ գոնե ինչ որ սիմվոլիկ ազատազրկման կդատապարտվի: Այ սա էլ կոչում եմ տռոլլինգ, կամ էլ եթե ավելի ժողովրդական լեզվով ասած, ապա մեր Արդարադտության համակարգը ինքն իրեն է ձեռք առնում ու իր հետ՝ մեզ: