▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը դիմել է ԱԺ խորհրդին` անձեռնմխելիությունից իրեն զրկելու հարցը շտապ կարգով քննարկելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին՝ հորդորելով իր՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտապ կարգով քննարկել:

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։

Անձեռնմխելությունից զրկելու եւ քրեական վարույթ նախաձեռնելու համար, հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում, սակայն ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվեց, եւ վերը նշված հարցը կքննարկվի արդեն արտահերթ նիստում:

Ու, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Արծվիկ Մինասյանը, դիմելով Խորհրդին, նշել է, որ այս հարցը պետք է անհապաղ քննարկվի, որովհետեւ սա շոու է, եւ հանրությանը պետք է ներկայացվի շատ շտապ։ Մինասյանի հորդորին դեռեւս չեն արձագանքել, թե երբ կքննարկեն հարցը, դեռեւս պարզ չէ: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ դա կանեն հուլիսի սկզբին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ, հակառակ Արծվիկ Մինասյանի, նպատակ ունի իր հարցի քննարկումը բոյկոտելու. նա ներկա չի գտնվի, քանի որ, ըստ Օհանյանի, սա իշխանությունների հերթական շոուն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more