▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ճակատագրի որոշողը Արցախի ժողովուրդն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Արցախի ճակատագրի որոշողը Արցախի ժողովուրդն է...

Ինչ էլ լինի, դեպի անցյալ վերադարձ չկա...
Արցախի նախագահը արդեն 8 տարի է ամեն պատեհ առիթ օգտագործում է համայն աշխարհին ԱՐցախի դիրքորոշումը ներկյացնելու համար ...
Արդեն 22 տարի է Արցախը հաստատ քայլերով առաջ է գնում իր ընտրած ճանապարհով՝ վճառական տեր կանգնելով արյան գնով ազատագրված ամեն մի թիզ, ամեն մի բուռ հողին ...
իսկ հիմա, խոսքս կարող է կոպիտ հնչի, բայց լիովին համարժեք է խուճապի երանգներով այն իրավիճակին, որ ստեղծել են մի քանի փողակապավոր թերհաս ,,քաղաքական,, դեմքեր, լրատվական կայքեր կոչվող՝ խառնակիչ ու սադրիչ, բացի սեփական երկրից ցանկացած այլ երկրի շահերին ի նպաստ գործող, հայրենիքը ամեն վարկյան թշնամուն հանձնելու դավաճանի հոգով ոհմակներ..
դուք իսկապես կամ չափից դուրս տխմար եք կամ անսահման ստոր... 
այլ կերպ հնարավոր չի մեկնաբանել ձեր բթության աստիճանը՝ Արցախի շատ հստակ ու պարզ դիրքորոշումը տարիներ ի վեր չըմբռնելու հարցում... 
չէ, չէ.. կներեք, բացի տխմար ու ստոր լինելուց, դուք նաև լկտի ու ցինիկ եք ..
հիմնավորեմ. 
լկտի եք, որովհետև այս պահին ոտնահարում եք սահմանում՝ թշնամու գնդակի թիրախում կանգնած զինվորի արժանապատվությունը, կասկածի տակ եք դնում նրա հայրենանվեր սուրբ առաքելությունը
լկտի եք, որովհետև քաղաքական դաշտում ծիկրակելը, սենսացիոն նյութերի հրապարակումը ձեզ համար վեր է ամեն սրբությունից՝ 7 հազար նահատակի արյան գնով գծված սահմանից
լկտի եք, որովհետև արժեզրկում եք հայրենապաշտ արցախցիների նվիրումը, ովքեր գիտակցաբար իրենց զրկելով ավելի թեթև վաստակ ու կյանք ունենալու հնարավորությունից, օր օրի, ժամ առ ժամ շենացնում, կենդանացնում ու հզորացնում են հայրենիքի այն հատվածը, որի համար դուք ոչ մի ավանդ չունենալով, չարչիի հոգեբանությամբ ամեն օր վաճառքի եք հանում ... 
ամեն դեպքում, արցախցին թքած ունի ձեզ պես տխմաների պադոշացած սփաթներին ..
նա վճառական տերն է ազատագրված իր հայրենիքի ու հարկ եղած դեպքում նրա ապագայի համար չի խնայի նաև ձեզ պես չարչիների կյանքը, որպեսզի նահատակների արյունով օծված թեկուզ մի կտոր հողը վաճառքի հանող չլինի ....

Բելլա Լալայան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more